Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Աֆղանստանում վրացի խաղաղապահ է զոհվել

Աֆղանստանում վրացի խաղաղապահ է զոհվել
30.12.2012 | 13:38

Աֆղանստանում վրացական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայող Գեորգի Կիկաձեն, որ անհետ կորել էր դեկտեմբերի 19-ին, այսօր հայտնաբերվել է մահացած։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Նա նշել է, որ զինծառայողի անհետացման պահից ի վեր Աֆղանստանում իրականացվել են ակտիվ որոնողական աշխատանքներ։ Նա նշել է, որ Կիկաձեի աճյունն առաջիկա օրերին կտեղափոխվի Վրաստան։
Զինծառայողի մահվան հանգամանքները կպարզվեն համապատասխան հետաքննության արդյունքում։
Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում զինծառայություն են անցնում 2009 թվականից։ 2009-ին Քաբուլ են մեկնել 175 զինվորներ։ 2012թ. հոկտեմբերից վրացական կոնտինգենտի թիվը հասնում է 1500-ի։

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ